Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը  վրաերթի էր ենթարկել  59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հուլիսի 30-ին, ժամը 11.55-ին պարեկային ծառայության ՃՏՊ բաժանմունք է ներկայացել 60-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել իր վարած «Հոնդա» ավտոմեքենայով և նույն ավտոմեքենայով տուժածին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում