Պետք է դիմել ՌԴ-ին ու մյուս դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպման առաջարկով․ Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կարևորել է Ադրբեջանի հետ հանդիպումը՝ երրորդ կողմի մասնակցությամբ։
Գուրգեն Ներսիսյանն այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսաուղերձում։
«Կարծում եմ, որ պետք է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների, Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ պահանջով», - ասել է Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի տարածքում, հետևապես այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի ներկայությամբ։
Կարծիքներ