Ճապոնիայի վարչապետը մտադիր է Գլազգոյում մասնակցել կլիմայական կոնֆերանսին

Ճապոնիայի վարչապետը մտադիր է Գլազգոյում մասնակցել կլիմայական կոնֆերանսին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան մտադիր է անձամբ մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսին, որը կանցկացվի նոյեմբերի սկզբին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով է NHK հեռուստաալիքին ։

Ճապոնիայում շարունակվում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս ծանրաբեռնվածության պատճառով կառավարության ղեկավարի աշխատանքային գրաֆիկը դեռ հաստատման փուլում է: Մինչդեռ, խորհրդաժողովին նախատեսվող մասնակցությունը կլինի վարչապետի պաշտոնում նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը:

Նոյեմբերի 1-ին Գլազգոյում կսկսվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-26) Կողմերի 26-րդ համաժողովը: Սպասվում է, որ դկմասնակցի ավելի քան 30 հազար մարդ 200 երկրներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում