Իրանը Սիրիայի հարցում համակարգում է իր քայլերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայի Վնուկովա օդանավակայնում իրանական լրատվամիջոցներին տված ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և Սիրիայի հարցին՝ գրում է ermenihaber.am -ը։
Նշենք, որ նախօրեին Զարիֆը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զարիֆն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես սիրիական խնդրի կապակցությամբ նա նշել է, որ այն հատուկ համաձայնեցման կարիք ունի և հավելել․
«Մենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին համակարգում ենք մեր քայլերը Աստանայի բանակցությունների շրջանակում»։
Նա նկատել է, որ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ Թեհրանի և Մոսկվայի միջև կա համակարգվածություն։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս կանոնավոր շփումներ ունենալ ռուս գործընկերների հետ:
Կարծիքներ