Ի՞նչ է անհրաժեշտ Թրամփին և Բայդենին հաղթելու համար. The Guardian

Ի՞նչ է անհրաժեշտ Թրամփին և Բայդենին հաղթելու համար.  The Guardian

ԱՄՆ նախագահական մրցապայքարում հնարավորություններ կան և՛ Դոնալդ Թրամփի, և՛ Ջո Բայդենի համար, սակայն Բայդենն ավելի շատ միջոցներ ունի հաղթելու համար, և թվում է՝ առավել ուժեղ դիրքեր է զբաղեցնում նահանգից նահանգ, հիմնականում այն վայրերում, որտեղ հեռակա քվեարկության ձայները դեռ չեն հաշվարկվել:

Այս մասին գրում է The Guardian-ը՝ նշելով, որ Բայդենը գլխավորում է ընտրական արդյունքները 238-213 հարաբերակցությամբ: Մինչդեռ Ալյասկայում, որտեղ արդյունքները դեռ չեն հրապարակվել, այնուամենայնիվ, նախագահը կստանա 216 ձայն:

Վեց նահանգներում՝ Նևադա, Վիսկոնսին, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա, Միչիգան և Փենսիլվանիա, քվեարկության արդյունքները դեռ հրապարակված չեն․ դրանք հայտնի կդառնան չորեքշաբթի երեկոյան։

Աղբյուրն առանձնացրել է Թրամփի և Բայդենի հնարավորությունները: Թրամփի համար հաղթական կլինի 54 ընտրական ձայն ստանալը Փենսիլվանիայում և առնվազն երեք այլ նահանգներում: Եթե նա չհաղթի Փենսիլվանիայում, Թրամփը ստիպված կլինի մյուս 5 նահանգներից 270 ձայն ստանալ:

Բայդենը շատ հնարավորություններ ունի իր համար անհրաժեշտ 32 ընտրական ձայնը ստանալու համար: Եթե նա չստանա անհրաժեշտ ձայներ Փենսիլվանիայում, կարող է հաղթել Միչիգան, Վիսկոնսին և Նևադա նահանգներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում