Ուկրաինայի խորհրդարանը կքվեարկի պաշտպանության նախարարի հրաժարականի օգտին. ԶԼՄ
Գերագույն ռադան առաջիկայում կայանալիք լիագումար նիստում կքվեարկի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հրաժարականի համար։ Այս մասին հաղորդում է РБК- Украина-ն՝ վկայակոչելով կուսակցության ժողովի ընթացքի մասին իրազեկ աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ հրաժարականից հետո Ռեզնիկովը կնշանակվի Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարարի պաշտոնում, որն այժմ զբաղեցնում է Պավել Ռյաբիկինը։
Կարծիքներ