Դեպի Թուրքիա տուրփաթեթների վաճառքը դադարեցվում է. «Ժամանակ»

Դեպի Թուրքիա տուրփաթեթների վաճառքը դադարեցվում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վարդան թրավել» տուրիստական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա տուրիստական փաթեթների վաճառքը:

Մեզ հետ զրույցում ընկերության հիմնադիր Վարդան Սարգսյանը ներկայացրեց հայտարարության մանրամասներն ու անդրադարձավ այս որոշման կարևորությանը: «Գաղտնիք չէ, որ Անթալիան մեր հայրենակիցների կողմից հանգստի պահանջված գոտի է եղել. անցած տարիներին Վրաստանից բավական մատչելի փաթեթներ կային, ինչի շնորհիվ էլ մարդիկ ավելի շատ էին մեկնում, բայց հիմա, համոզված եմ, մենք ինքներս ցանկություն չենք ունենա այցելելու այդ երկիր:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր տուրիստական ընկերությունը խզում է բոլոր պայմանագրերն այն ընկերությունների հետ, որոնք Թուրքիայի փաթեթների վաճառքով են զբաղվում. միակ մտահոգությունն այն է, որ Արևմտյան Հայաստանը ևս Թուրքիայի կազմում է, իսկ մեր շատ հայրենակիցներ ամեն տարի մեկնում են՝ տեսնելու մեր պատմական տարածքներն ու եկեղեցիները: Սրա վերաբերյալ դեռևս հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց միգուցե նաև այս փաթեթները հանվեն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում