Ծանրամարտի Հայաստանի հավաքականները ներկայացրել են նախնական կազմերը Եվրոպայի առաջնության համար

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները ներկայացրել են նախնական կազմերը Եվրոպայի առաջնության համար

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նախնական հայտերը Տիրանայում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնության համար:

Ըստ նախնական հայտերի, Հայաստանի կանանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ): Տղամարդկանց հավաքականի կազում կմասնակցեն՝ Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Որպես պահեստային հայտավորվել են Վարդան Մանուկյանը (89 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում