Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Նոր տարվա հետ կապվում են նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Թո՛ղ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, և թող ասորական հնագույն մշակույթի ժառանգորդները Հայաստանում ոչ միայն պահպանեն, այլև զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:

Թո՛ղ սիրո և պտղաբերության այս գեղեցիկ գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան բոլոր փորձությունները:

Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն և զարգացման նոր ծրագրեր»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում