ԼՂ ԱԺ նախագահը հրաժարական է տվել. «Հայկական ժամանակ»

ԼՂ ԱԺ նախագահը հրաժարական է տվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել:

Արթուր Թովմասյանը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի մայիսի 21-ից, երբ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում նրան ընտրել էր խորհրդարանը:

Թովմասյանը տարբեր գումարումների ԼՂ պատգամավոր է ընտրվել՝ սկսած 1995 թվականից: 1996-1997 թվականներին ևս զբաղեցրել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը։

«Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2005-2006 թվականներին՝ կուսակցության համանախագահ, 2007-2009 թվականներին՝ կուսակցության նախագահ, 2005 թվականից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում