Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կարին գյուղում՝ 300 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 200 քմ, 1 հա,

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում՝ 500 քմ, Նորակերտ գյուղում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 3 հա, 600 քմ, Հրազդան քաղաքում՝ 600 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 7500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 5․5 հա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում