Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին 2:0 հաշվով զիջեց Շոտլանդիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին 2:0 հաշվով զիջեց Շոտլանդիային

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Շոտլանդիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գլազգոյի «Համպդեն պարկ»-ում կայացած խաղի առաջին կեսում բացարձակ առավելություն ուներ Շոտլանդիայի հավաքականը և տան տերերն իրար հաջորդող գրոհներով տիրել էին նախաձեռնությանը: Հանդիպման 28-րդ րոպեին հեռահար փոխանցում ստանալով, գլխի շեշտակի հարվածով, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ռալստոնը: Շոտլանդիան կարողացավ կրկնապատկել առավելությունը մինչ թիմերը կգնային ընդմիջման: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մըքեյնը: Առաջին կես`Շոտլանդիա-Հայաստան` 2:0: Երկրորդ կեսը գրեթե նույն զարգացումն ունեցավ և Շոտլանդիան շարունակում էր խաղն իր ձեռքում պահել: Հավաքականի պաշտպանները մեծ ծավալի աշխատանք էին կատարում` հատկապես թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: Ի վերջո Շոտլանդիան հաղթեց 2:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավոր թիմը կանցկացնի հունիսի 11-ին` մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Ազգերի լիգայի այս մրցափուլի մեկնարկային խաղում Հայաստանի ընտրանին Երևանում առավելության էր հասել Իռլանդիայի նկատմամբ` 1:0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում