Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal
Իրանի իշխանությունները պատրաստվում են Իսրայելի պատասխան հարվածին իրանական տարածքի ուղղությամբ և իր անձնակազմի ու վստահված անձանց դեմ գրոհներին` այլ երկրների տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է The Wall Street Journal թերթը։
Թերթի տվյալներով` Իրանն ապրիլի 17-ին հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը պատրաստում է հարվածների, իսկ իր ռազմածովային նավատորմը կսկսի Կարմիր ծովում ուղեկցել իրանական առևտրական նավերին:
«Թեհրանը նաև սկսել է անձնակազմի տարհանումը Սիրիայում գտնվող օբյեկտներից, որտեղ մեծ ներկայություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», - հրատարակությանը հայտնել են սիրիացի և իրանցի պաշտոնյաներն ու խորհրդականները:
Կարծիքներ