Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր

Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնություն հատկացնելու օրինագծերը, եթե դրանք հաստատվեն ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից։

Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Պալատը պետք է այս շաբաթ ընդունի օգնության փաթեթը, և ես անմիջապես կստորագրեմ դրանք»,- ասված է տեքստում:

Բայդենը պնդում է, որ այսպես Միացյալ Նահանգները թույլ չի տա «Իրանին կամ Ռուսաստանին հաջողության հասնել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում