Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուին` տանելով շուրջ 8,5 միլիոն դրամ
Երևանի Գաջեգործների փողոցի շենքերից մեկում թալանել են 83-ամյա Հակոբ Մ.–ի բնակարանը՝ տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ, հայտնում է shamshyan.com-ը։
Թոշակառու տղամարդը դեպքի մասին ահազանգել է հոկտեմբերի 13-ին և նշել, որ գողությունն, ամենայն հավանականությամբ, եղել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում։
Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 հազար ՌԴ ռուբլի և 17 հազար 300 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ