Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին. Sky
Իսրայելական բանակը հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանը։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։
Նշվու է, որ զոհերի մասին տեղեկություններ չկան, վնասվել է թռիչքուղին: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Հալեպի միջազգային օդանավակայանը աշխատանքի է վերադարձել հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից երկու օր չանցած։
SANA գործակալությունն էլ վկայակոչելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարության աղբյուրի հայտարարությունը, հայտնոմ է, որ հրթիռային հարձակումից հետո օդանավակայանը կրկին շարքից դուրս է եկել։
«Հոկտեմբերի 14-ին, մոտավորապես ժամը 23:35-ին, իսրայելական ագրեսորները Միջերկրական ծովից օդային հարձակում են իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա»,- ասվում է տեքստում։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «հանցավոր հարձակումը քաղաքացիական թիրախի վրա հաստատում է, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է, որը չի հարգում միջազգային օրենքները»։
Արաբական տրանսպորտի նախարարությունը հայտնել է թռիչքուղու վնասման և Հալեպից Լաթաքիա բոլոր թռիչքների ժամանակավոր տեղափոխման մասին։
«Օդանավերի ժամանումը և մեկնումը տեղի կունենա Լաթաքիայի օդային նավահանգստով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններն առաջին անգամ շարքից դուրս են եկել հոկտեմբերի 12-ին՝ իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով թռիչքուղիների վնասվելու պատճառով։
Կարծիքներ