Մեքսիկայի հարավում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայի հարավում շաբաթ օրը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Վերակրուս նահանգի Մինատիտլան քաղաքից (բնակչությունը՝ 112 հազար մարդ) 111 կմ հարավ-արեւմուտք։ Օջախը գտնվում էր 100 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ