Բժիշկները դրական դինամիկա են նկատել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մոտ

Բժիշկները դրական դինամիկա են նկատել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մոտ

Օմսկի մարզային հիվանդանոցի բժիշկները դրական դինամիկա են նկատել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մոտ։ Այս մասին հայտնել է հաստատության գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին, փոխանցում է «Газета.ру» - ն։

«Երեք տարբեր լաբորատորիաներում անցկացված կենսանյութերի բոլոր անալիզները թունավորման նշաններ չեն հայտնաբերել։ Արյան եւ մեզի անալիզներում նույնպես չեն հայտնաբերվել «2-էթիլգեքսիլ դիֆենիլ ֆոսֆատ» արդյունաբերական քիմիական բաղադրության հետքերն իսկ, որոնց մասնիկները հայտնաբերվել են ձեռքերի վրա, այսինքն՝ այդ նյութով թունավորումը նույնպես բացառված է», — հայտարարել է նա։

Բժիշկը նաեւ բացատրել է, որ գերմանացի բժիշկները գնահատել են հիվանդի վիճակը եւ համաձայնել, որ Նավալնու տեղափոխման հրատապ անհրաժեշտություն չկա: Բացի այդ, ավիաթռիչքը կարող է բլոգերի վիճակի վատթարացման վտանգ ներկայացնել։ «Սակայն նրա վիճակի որոշ բարելավման ֆոնին այդ ռիսկը փոքր — ինչ նվազում է», - հավելել է Մուրախովսկին:

Ավելի վաղ շտապ բժշկական օգնության թիվ 1 քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտարարել էր, որ Նավալնիի վիճակը կայունացել է, եւ նրան կարելի է Գերմանիա ուղարկել բուժման: Նրա խոսքերով՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի անցկացումից հետո պարզվել է, որ հիվանդի ուղեղը կայուն վիճակում է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում