Կիպրոսի հարցը՝ լակմուսի թուղթ ՆԱՏՕ-ի համար. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Թուրքիայի ռազմածովային ուժերը Էգեյան եւ Միջերկրական ծովերում փետրվարի 25-ից մարտի 7-ն անցկացրել են «Mavi Vatan»-2021 («Կապույտ հայրենիք») զորավարժությունները։ Թուրքիայի ռազմական եւ ռազմածովային ներուժի ցուցադրությունը հուշում է նվաճողական քաղաքականության հաջորդ ուղղությունը։ Դրա մասին բավականին կոշտ բառամթերքով, առանց դիվանագիտական ձեւակերպումների հայտարարել էր Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Մեսութ Հաքքի Քաշինը: Հանդես գալով ազգային հեռուստատեսությամբ՝ նա նշել էր, որ «ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ այլ պետություններ չեն կարող Հունաստանին փրկել Թուրքիայի ցասnւմից․ մենք սպասում ենք կարեւոր պահի եւ այդ ժամանակ Թուրքիայի պատասխանը կլինի շատ կnշտ եւ ծանր»։
Այս վստահությունը ունի հիմքեր։ Թուրքիան վստահ է, որ իր և ՆԱՏՕ-ի մյուս անդամ Հունաստանի միջև ընտրության դեպքում նժարի ծանրությունն այնուամենայնիվ իր կողմը կլինի։ Թե ինչպիսի՞ դիրքորոշում կգրավի ռազմական դաշինքը, արդեն կարելի է եզրակացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ