Կոտրել էր մեքենայի կողային ապակին ու գողություն արել
Օգոստոսի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ «Շահումյան-2» գերեզմանատան մոտ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ հաղորդումից րոպեներ առաջ կոտրել են գերեզմանատան մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենայի պատուհանը, գողացել երեք բջջային հեռախոս` վարորդին և ուղևորին պատճառելով ընդհանուր 430. 000 դրամի նյութական վնաս:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Հասրաթյան փողոցի 41-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 21-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ