ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենի Հաջա նահանգի վրա
Ամերիկյան և բրիտանական կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգում։ Այս մասին հայտնում է El-Mesira հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի կողմից աջակցվող Եմենի Անսարուլահ շարժման (հութիների) ապստամբներին։
Հարձակման հետեւանքների մասին մանրամասներ չեն նշվում։
Այս միջադեպը տեղի է ունեցել Հոդեյդա նահանգի Թաիտա քաղաքի վրա կոալիցիոն ուժերի կողմից նմանատիպ հարվածից մի քանի ժամ անց:
ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հարձակումների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:
Կարծիքներ