Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2720 դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 2720 դեպք

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 դեպք:

Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 942 պացիենտ, մահացել է 46 մարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 189 726 դեպք, ապաքինվել է 158 183, մահացել 1 790 մարդ:

Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 1 010 քաղաքացի, 6 869 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 3 077 անձ գտնվում է Covid-հյուրանոցներում:

Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 907 նոր դեպք, ապաքինվել էր 3 780 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում