Մենք պետք է պաշտպանենք Հայաստանն ու Արցախը բնաջնջման նոր սպառնալիքից․ Ադամ Շիֆ

Մենք պետք է պաշտպանենք Հայաստանն ու Արցախը բնաջնջման նոր սպառնալիքից․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի առթիվ անցկացած երթին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր մենք հիշում ենք 1․5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։

Ավելին՝ մենք պետք է պաշտպանենք Հայաստանն ու Արցախը բնաջնջման նոր սպառնալիքից։

Մենք պետք է գործենք»։

Մեկ այլ գրառման մեջ Շիֆը նշել է․ «Ես միշտ հպարտ կլինեմ՝ ուս-ուսի կանգնելու համայնքի հետ ճշմարտության, ազատագրման և արդարության համար շարունակվող պայքարում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում