Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը ներգրավված է բելառուսա-լեհական սահմանի ճգնաժամի մեջ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսը կարծում է, որ Ռուսաստանը ներգրավված է Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի մեջ։ Նա իր տեսակետը հայտնել է շաբաթ օրը The Sunday Telegraph-ում հրապարակված սյունակում։
«Այստեղ Ռուսաստանն ակնհայտորեն պատասխանատու է։ Այն պետք է ճնշում գործադրի բելառուսական իշխանությունների վրա՝ ճգնաժամը դադարեցնելու և երկխոսություն սկսելու համար։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Բելառուսում: Լեհաստանի սահմանին դիմակայության սրումը Լուկաշենկոյի վարչակարգի ամենավերջին քայլն է՝ խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը», - ասել է Թրուսը:
Կարծիքներ