Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակվելով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ, Լոռու մարզի Վահագնի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկել Հրաչյա Ս.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում