Լոնդոնում Պաղեստինին աջակցող վեց ցուցարար է ձերբակալվել

Լոնդոնում Պաղեստինին աջակցող վեց ցուցարար է ձերբակալվել

Լոնդոնի ոստիկանությունը շաբաթ օրը քաղաքում ձերբակալել է Պաղեստինին աջակցող ցույցերի վեց մասնակիցների։ Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նույն օրը բերման են ենթարկվել Just Stop Oil բողոքի շարժման ակտիվիստների երթի չորս մասնակիցներ։

Հինգ շաբաթ անընդմեջ Լոնդոնում մեծ ցույցեր են տեղի ունեցել Գազայի հատվածում հրադադարի պահանջով, որտեղ խաղաղ բնակիչներ են մահանում Իսրայելի պաշտպանության բանակի կրակի տակ։ Անցած շաբաթ օրը պաղեստինամետ երթը ներգրավել է 300,000-ից 500,000 մասնակիցների՝ դառնալով բրիտանական պատմության ամենամեծ բողոքի ցույցերից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում