Կոլումբիայի ափերի մոտ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կոլումբիայի ափերի մոտ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Տումակո քաղաքից 125 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտավորապես 86,7 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Կարծիքներ