Շոյգուն ավելի քան 100 ռազմական բժիշկ է ուղարկել Տուլայի շրջան՝ օգնելու պայքարել կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հրամայել է ավելի քան 100 բժիշկ ուղարկել Տուլայի մարզ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռազմական գերատեսչությունանը։
ՊՆ-ից հայտնում են, որ ՌԴ ՊՆ մասնագետները լրացուցիչ կուղարկվեն Արևելյան, Հարավային և Արևմտյան ռազմական շրջանների, Հյուսիսային նավատորմի, Ռազմավարական հրթիռային ուժերի և օդադեսանտային հարձակման զորամասերի բժշկական ստորաբաժանումներից և ռազմաբժշկական կազմակերպություններից։
Ներկայում Արեւմտյան ռազմական օկրուգի 65 զինվորական բժիշկ արդեն գտնվում է Տուլայի շրջանի տարածաշրջանային բժշկական հաստատություններում։
Կարծիքներ