Հարավային Կորեայում թռչնագրիպի բռնկում է հայտնաբերվել
Կորեայի Հանրապետությունում հայտնաբերվել է վայրի թռչունների շրջանում բարձր ախտածին գրիպի օջախ, ինչի կապակցությամբ իշխանությունները վախենում են վարակի տարածումից երկրի թռչնաֆաբրիկաներում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պարենի, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությանը։
Սահմանվել է կարանտին վարակված թռչունների հայտնաբերման վայրից 500 մ շառավղով։ 21 օրով սահմանափակված է տեղաշարժը մոտակա թռչնաֆաբրիկաների միջև։
2016 թվականի նոյեմբերին բարձր պաթոգեն շտամի վիրուսը հանգեցրեց զանգվածային էպիզոոտիայի:
Կորեայի Հանրապետությունում հաջորդ չորս ամիսների ընթացքում ոչնչացվել է 38 միլիոն թռչնամիս, ինչը հանգեցրել է դեֆիցիտի և գների կտրուկ աճի:
Կարծիքներ