Արոնյանն ասել է՝ ինչու չի դարձել աշխարհի չեմպիոն

Արոնյանն ասել է՝ ինչու չի դարձել աշխարհի չեմպիոն

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սամարղանդում ընթացող կայծակնային խաղի աշխարհի առաջնության ժամանակ Գրիգորի Մաստրիդերին տված հարցազրույցում խոսել է այն որակների մասին, որոնք իրեն թույլ չեն տվել դառնալ աշխարհի չեմպիոն։ Գրում է Armsport.am-ը։

«Հենց զգում եմ, որ առաջադրանքը բավական բարդ չէ, կորցնում եմ հետաքրքրությունը, թվում է, թե դիրքը հաղթած է, դու գերազանցել ես մրցակցիդ, ժամանակն է միացնել «մարդասպանի բնազդը», բայց այդ պահին այն ինձ համար անհետաքրքիր է դառնում։

Հավանաբար, ես հենց դրա համար էլ չդարձա աշխարհի չեմպիոն»,- ասել է գրոսմայստերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում