Բարսելոնայի պաշտպանը վնասվածք է ստացել

Բարսելոնայի պաշտպանը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Պրիմերայի 15-րդ տուրի խաղում (1:0): Այս մասին հաղորդում է Armsport.am-ը՝ հղում անելով Sport.es-ին։

«Ատլետիկոյի» դեմ խաղում Արաուխոյի մոտ այտոսկրի թեթև կոտրվածք է ախտորոշվել։ Պաշտպանը կարողացել է ավարտել հանդիպումը, որից հետո ցավ է զգացել։

Նշվում է, որ Արաուխոն արդեն կկարողանա մասնակցել «Ժիրոնայի» հետ դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը:

Այս մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում