Անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 30-ին ԶՈւ թիկունքի վարչությունում անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն։
Քննարկվել են առկա խնդիրները, առաջարկվել դրանց լուծմանն ուղղված տարբերակներ, ներկայացվել նոր մոտեցումներ։ Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառայության պետը նախանշել է առաջիկա խնդիրներն ու տվել մի շարք հանձնարարականներ։
Կարծիքներ