Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին Թայվանի նեղուցում իրադրության սրման մեջ
Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Պան Մյոն Հոն մեղադրել է ԱՄՆ-ին Թայվանի նեղուցում իրադրության սրման մեջ։
«Վերջին օրերին ԱՄՆ-ն, խրախուսելով Չինաստանի տարածքի անքակտելի մասը կազմող Թայվանի անկախությունը, սրում է ռազմական լարվածությունը։ Միայն այս տարվա սկզբին ԱՄՆ-ը, նավարկության ազատության պատրվակով ցանկացած ժամանակ տարբեր նշանակության ռազմանավեր է ուղարկել Թայվանի նեղուց»,-ասել է փոխնախարարը։
Պակ Մյոն Հոն հստակեցրել է, որ վերջերս ԱՄՆ-ը գործի է դրել նույնիսկ դաշնակցի ռազմանավը՝ աստիճանաբար սրելով իրավիճակը։ Նա հայտարարել է, որ թայվանական հարցում «անխոհեմ միջամտությունը» սրում է տագնապալի իրավիճակը Կորեական թերակղզում։
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել իր պարտավորությունները Թայվանի հետ հարաբերություններում և կօգնի դիմակայել Չինաստանից եկող սպառնալիքին։ Նրա խոսքով՝ Թայվանի հանդեպ ԱՄՆ-ի հանձնառությունը թելադրված է նեղուցում և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման անհրաժեշտությամբ։
Կարծիքներ