Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Արցախում ապրիլի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 59 թեստավորում։ Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվն Արցախում հասել է 22 067-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 492 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 619 քաղաքացու հետազոտություն, որից 608-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Կարծիքներ