Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ․ ԱՀ նախագահ

Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ․ ԱՀ նախագահ

Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՝ շեշտելով, որ ամուսնացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր աստղաշենցի Արսեն Գաբրիելյանը, ով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրեց թշնամու շուրջ 10 զրահատեխնիկա: 

«Մարտի դաշտում սկսած հերոսական պայքարը հայրենանվեր հայորդին շարունակում է ընտանիք կազմելով, ջանալով իր չափով շենացնել հայրենի հողի արցախյան հատվածը:

Համոզված եմ՝ հերոսը հավատարիմ կմնա իր ուխտին և զավակներին կփոխանցի նահատակ ընկերների երազանքը՝ ունենալ հզոր ու անպարտ Հայրենիք, և պայքարը՝ ամեն գնով հասնել այդ երազանքին:

Երջանիկ ու ներդաշնակ կյանք եմ մաղթում Արսենին և նրա ընտրյալին խաղաղ ու զարգացող Արցախում…»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում