Միքայել Վիրաբյանը հանդիպել է ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի հետ
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը երեկ հանդիպել է ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Օպերատիվ շտաբում աշխատանքային խմբի ձևավորման հարցը, որը կզբաղվի ՀՀ-ում գտնվող տեղահանվածներին գյուղատնտեսական նշանակաթյան տեղեկանքների տրամադրման խնդրով։
Աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև այլ մանրամասների մասին կծանուցվի առաջիկայում։ Հանդիպմանը ներկա էին նաև ոլորտի պատասխանատուներ։
Կարծիքներ