Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Վերջին օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են 9.5 հա տեղանք և 1 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 344 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն Արցախում մաքրել են ավելի քան 280 հա տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Արցախում հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաներն ուսումնասիրել են թեժ գծով ստացված 537 հեռախոսազանգ:

ՌԴ ՊՆ բժշկական ջոկատների մասնագետները Կարմիրգյուղ համայնքում բժշկական օգնություն են ցուցաբերել 34 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում