Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելի արագ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում

Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելի արագ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում

ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները 2014 թվականից ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը, և սա ճիշտ ուղղությամբ շարժվող զարգացում է:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությանը:

«Բայց դա տեղի չի ունենում բավարար արագ, ինչպես դա պահանջում է այն վտանգավոր աշխարհը, որում մենք ապրում ենք», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ ելույթ ունենալով 2022 թվականի գլխավոր քարտուղարի տարեկան հաշվետվության կապակցությամբ մամուլի ասուլիսում:

«Եվ չնայած ես ողջունում եմ ձեռք բերված առաջընթացը, ակնհայտ է, որ մենք պետք է ավելին անենք և դա անենք արագ»- ասել է Սթոլթենբերգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում