Ռուսաստանը շարունակում է գաղտնի զորահավաքը. Անդրեյ Յուսով
Ամեն ամիս Ռուսաստանի իշխանությունները մոտ 20 հազար մարդու են զինվորագրում: Ռուսաստանում շարունակվում է գաղտնի զորահավաքը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
Նրա խոսքով, նախապատրաստվում են նաև լրացուցիչ զորահավաքային միջոցառումներ։ Անդրեյ Յուսովը նաև նշել է,որ հետախուզությունն ունի մեծ թվով ռուս զինվորականների ձայնային գաղտնալսումներ առաջնագծից, որոնք վկայում են ցածր բարոյական իրավիճակի մասին։
Կարծիքներ