ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության պարագայում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
««Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են եւ մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում»»։ Այս մասին տեղեկացնում է «Parstoday»-ը:
ԵԱՏՄ-ում, Հայաստանի նախագահության տարում, ստորագրվել են երկու խոշոր՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի եւ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առեւտրի համաձայնագրերը: 2019 թ. ուժի մեջ են մտել նաեւ երկու նոր՝ Իրանի հետ ազատ առեւտրի եւ Չինաստանի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը։ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունից հետո ՀՀ-ի եւ Իրանի միջեւ համագործակցության ձեւը կփոխվի՞, թե՞ ոչ, փոխգործակցության ո՞ր ձեւաչափը մեզ ձեռնտու կլինի, եւ ԻԻՀ-ի անդամակցության պարագայում կարո՞ղ են Հայաստանն ու Իրանը ներկայիս ձեւաչափով աշխատել, թե՞ դա ինքնաբերաբար կվերանա, ի՞նչ է սպասվում մեզ եւն։ Հարցադրումների պատասխաններն ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանին։
Ըստ նրա, Հայաստանը Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պարագայում արդեն միասնական սահման կունենա ԵԱՏՄ երկրներից մեկի հետ, ընդ որում այնպիսի երկրի, որն ունի էներգակիրներ, եւ վերջիններիս ներմուծումը կլինի ավելի էժան՝ տրանզիտային երկրի բացակայության արդյունքում։
Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության պարագայում կկարողանա՞ն արդյոք ՀՀ-ն եւ ԻԻՀ-ն երկկողմ՝ ներկայիս ձեւաչափով աշխատել, թե՞ դրա կարիքն այլեւ չի լինի...»։
Կարծիքներ