ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 17-ին մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում