Համլետ Ադամյանը հաղթել է մրցակցին. Հայաստանն առնվազն 3 մեդալ է ապահովել ԵԱ–ում
Հայաստանը ևս մեկ կիսաեզրափակիչի մասնակից ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ նշելով, որ 1/4 եզրափակիչում իր մրցակցին հաղթել ու հաջորդ փուլ է դուրս եկել 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, ով գեղեցիկ հաղթանակ է տոնել Լատվիան ներկայացնող Իլյա Յուրսենոկսի նկատմամբ։
Այսպիսով, կիսաեզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից, քանի որ հայ բնռցքամարտիկներն առնվազն 3 բրոնզե մեդալ են նվաճել:
Կարծիքներ