Հայ ձյուդոիստները Թել Ավիվում կմասնակցեն միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին
Ծաղկաձորում հունվարի 15- ից 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր երկրի առաջատար ձյուդոիստները։Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը տեղեկացրել է, որ պարապմունքերում կընդգրկվեն 16 մարզիկներ։
«Նպատակ կա տեխնիկատակտիկական հատկանիշները հնարավորինս բարձրացնել նախատեսված երկրորդ հավաքի ընթացքում։ Կհաջորդի մրցուղերթը Իսրայելի Թել Ավիվ քաղաք, որտեղ փետրվարի 18 -ին կմեկնարկի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար։Տատամի կելնեն առավել լավ մարզավիճակի հասած մեր ձյուդոիստները։
Մրցաշրջանը հագեցած կլինի ուսումնամարզական հավաքներով և վարկանիշային մրցաշարերով։ Ցանկություն կա մասնակցել ու հաջողության հասնել ամռանը կայանալիք Տոկիոյի օլիմպիական խաղերում»,-ասել է թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
Կարծիքներ