Սաակաշվիլին դատարան է տեղափոխվել, կքննարկվի 2007 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքը ցրելու գործը

Սաակաշվիլին դատարան է տեղափոխվել,  կքննարկվի 2007 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքը ցրելու գործը

Վրաստանի Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տարել են Թբիլիսիի քաղաքային դատարան, որտեղ երկուշաբթի օրը տեղի կունենա 2007 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքի դաժան բռնաճնշումների և ավերածությունների գործով լսումները։ Նախկին առաջնորդի դատարան ժամանելու կադրերը ուղիղ եթերում ցուցադրել է  վրացական TV Pirveli հեռուստաալիքը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Սաակաշվիլին դուրս է բերվել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալից, որտեղ նա բուժում է անցնում։ Ուղեկցորդության ողջ երթուղին օդից վերահսկվում էր ուղղաթիռով։ Դատարանի հարակից տարածքն ամբողջությամբ շրջափակված է ոստիկաններով։ Այնտեղ առաքվել են նաեւ ջրցան մեքենաներ, տեղադրվել են երկաթե ցանկապատեր։ Կան նաև Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի աշխատակիցներ։

Հեռուստաալիքը հայտնում է, որ այսօր դատարանի շենքում բոլոր գործընթացները չեղարկվել են, բացառությամբ Սաակաշվիլիի գործի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում