Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 141 հազար 131-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 571 նոր դեպք, որից 101-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 223 հազար 576 դեպքից 6 մլն 992 հազար 001-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1062 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 350 հազար 307 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 576 հազար 453 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 080 հազար 848-ի:
Կարծիքներ