Թուրքիայում հայկական եկեղեցին նախ՝ բանտի, ապա՝ մզկիթի է վերածվել
Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։
1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։
1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես բանտ։ Այդ տարիներին եկեղեցու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։
1980-1985թթ. երբեմնի Սուրբ Աստվածածինը վերածվել է մզկիթի։ Եկեղեցուն տրվել է «Քուրթուլուշ» (Փրկություն) մզկիթ անվանումը, հարևանությամբ կառուցվել է մինարե, իսկ ներսում՝ միհրաբ ( Մինարե - աշտարակ, որտեղից հնչեցվում է մուսուլմանների աղոթականչը։ Միհրաբ - աղոթքի համար առանձնացված որմնախորշ)։
Կարծիքներ