Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչական բնույթի հանցագործությունների աճի մասին
Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական բնույթի հանցագործություններն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են ավելի քան մեկ երրորդով, իսկ ծայրահեղական ուղղվածությանը՝ ավելի քան 43 տոկոսով։ Այս մասին նշված է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված զեկույցում։
«2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ահաբեկչական բնույթի 1851 հանցագործություն (33,9 տոկոսի աճ) և ծայրահեղական ուղղվածության 651 հանցագործություն (43,4 տոկոս աճ)», – նշված է զեկույցում:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ահաբեկչական բնույթի 1382 հանցագործություն և ծայրահեղական ուղղվածության 454 հանցագործություն:
Կարծիքներ