Խաղում էինք ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ. Ռուբեն Նազարեթյան

Խաղում էինք ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ. Ռուբեն Նազարեթյան

Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան (6:0) հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային բրիֆինգի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար: Խաղում էինք, ես կասեի, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ, թե որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում:

Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուս շրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք: Հիմա մենք պետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը»,- ասել է Նազարեթյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում