Նիգերիայում ելուզակներն առեւանգել են ավտոբուսի 15 ուղեւորների

Նիգերիայում ելուզակներն առեւանգել են ավտոբուսի 15 ուղեւորների

 Նիգերիայում մի խումբ զինված ելուզակներ առեւանգել են ավտոբուսի 15 ուղեւորների: Ինչպես ապրիլի 13-ին հայտնել Է Leadership թերթը, միջադեպը տեղի Է ունեցել երկրի հյուսիսի Կացինայի նահանգում:

Ականատեսների տվյալներով, որոնց վկայակոչել Է թերթը, մոտավորապես 20 հանցագործներ հարձակվել են ավտոբուսի վրա, որը Սաֆանայի շրջանում ընթանում Էր Ցակսկիա - Ուսադաու երթուղով: Ավտոբուսով Ջիբիա քաղաքի շուկայից տուն Էին վերադառնում առեւտրականները: Ոստիկանության ներկայացուցիչ Գամբո Իսան հավաստել Է առեւանգման փաստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում