Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանին նոտա է հղել Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու կապակցությամբ

Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանին նոտա է հղել Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու կապակցությամբ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի՝ Գլդանի թիվ 18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց և այդ մասին պաշտոնական Կիևի չտեղեկացնելուց: Այս մասին ասված է ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

«Վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն, որն անհրաժեշտ բոլոր հնարավորությունները կունենար պատշաճ բժշկական խնամք և շտապ օգնություն տրամադրելու համար»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն այսօր Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը պաշտոնական նոտա է հանձնել այդ կապակցությամբ:

«Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի հետագա գտնվելը ուղղիչ բժշկական հաստատությունում լրացուցիչ ռիսկեր և լարվածություն է ստեղծում, որոնցից կարելի է խուսափել՝ առաջնորդվելով հումանիտար նկատառումներով», – կարծում են ուկրաինացի դիվանագետները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում